«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Բենֆիկայից» կրած պարտությունը։
Լիսաբոնում «Ծեր սինյորան» պարտվեց 3։4 հաշվով ու կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։
«Կարծում եմ, որ մեր սխալն այն էր, որ առաջին խաղակեսում պաշտպանությունում չափազանց մեղմ գործեցինք: Մենք հիասթափված ու զայրացած ենք, որ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից։
Այժմ մենք պետք է կենտրոնանանք Իտալիայի առաջնության, ինչպես նաև ՊՍԺ-ի դեմ առաջիկա խաղի վրա, քանի որ դեռ կարող ենք պայքարել Եվրոպայի լիգայի ուղեգրի համար»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։