Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) — «Օիլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա) հանդիպումը։
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշենք, որ ֆրանսիական ակումբը 6 միավորով երկրորդն է իր խմբում, իսկ գերմանական ակումբը 4 միավորով երզափակում է կվարտետը։