MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում «Լոս Անջելեսը» 3:2 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Գելեքսիին»:
Հաղթական գոլը 93-րդ րոպեին խփեց Քրիստիան Արանգոն։
Այս հաղթանակի շնորհիվ «Լոս Անջելեսը», որը ներկայացնում են Ջորջիո Կյելինին, Գարեթ Բեյլը և Կառլոս Վելան, դուրս եկավ MLS-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ:
Այդ փուլում թիմը կհանդիպի «Օստին» — «Դալլաս» խաղի հաղթողի հետ։