«Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերն է չափել «Վեսթ Հեմի» հետ։
Պեպ Գվարդիոլայի սաները առավելության են հասել Լոնդոնից ժամանած հյուրերի նկատմամբ 2-0 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ռոդրին ու Կևին դե Բրույնեն։ Վերջինս առաջին գոլի դրվագում կատարել է Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության իր 16-րդ գոլային փոխանցումը։ Մինչ Թիերի Անրիի ռեկորդը ընդամենը 2 ասիստ է մնացել։
Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցնում է 54-ի ու շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։