Ճապոնական ֆուտբոլի լեգենդ Շունսուկե Նակամուրան, ով նախկինում հայտնի էր շոտլանդական «Սելթիկում» իր ելույթներով, որոշել է խաղակոշիկները կախել մեխից:
Ինչպես հայտնում է Kyodo-ն, Յոկոհամայի 44-ամյա կիսապաշտպանը ծրագրում է ֆուտբոլային մարզչական կարիերա սկսել Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնում այս մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Նակամուրան ամենամեծ համբավը ձեռք է բերել տուգանային հարվածներ կատարելու ունակությամբ:
Եվրոպայում Շունսուկեն հանդես է եկել «Ռեջինայի», «Սելթիկի» և «Էսպանյոլի» կազմում: Ճապոնիայի հավաքականի մարզաշապիկով կիսապաշտպանը 98 հանդիպում է անցկացրել՝ տասը տարում հաղթելով Ասիայի երկու գավաթ և խփելել է 24 գոլ։