Marca-ն տեղեկություն է տարածել, թե ով ինչ մրցանակներ է ստանալու Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման France Football ամսագրի կողմից կճանաչվի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Տարվա լավագույն դարպասապահ «Լև Յաշինի մրցանակին» կարժանանա մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուային։ Լավագույն երիտասարդ խաղացողը կճանաչվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։
Արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։