Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել Եգիպտոսում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում և Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովել։
Կարապետյանն օդամիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում բարելավվել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր, եզրափակել է կրակը 5-րդ հորիզոնականով: Մրցմանը խաղարկվում էր 4 ուղեգիր։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12-25-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում։