Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Կայրաթի»՝ ռուսական «Ռուբինի» հետ ընկերական խաղին՝ դուրս գալով փոխարինման ընդմիջումից հետո։ Բելեկում անցկացրած խաղի առաջին խաղակեսում «Կայրաթը» 3։0 հաշվով առջևում է եղել, իսկ երկրորդ խաղակեսում «Ռուբինը» կարողացել է երկու գնդակ ուղարկել ղազախական թիմի դարպասը։
Արյունքում, «Կայրաթը» հաղթել է 3։2 հաշվով։ Մեր ընտրանու ֆուտբոլիստը խաղացել է աջ պաշտպանի դիրքում։