«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան խոսել է ՉԼ խմբային փուլի «Բարսելոնայի» դեմ խաղի մասին (3-3):
«Ուզում էինք հաղթել, բայց ոչ-ոքին էլ վատ արդյունք չէ։ Միևնույն ժամանակ չարժե մոռանալ, որ «Ինտերը» դեռ չի հաղթահարել ՉԼ խմբային փուլը, պետք է շարունակենք աշխատել։ «Ինտերը» պիտի դառնա այն թիմը, որն առաջ էր»,- Բարելայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՉԼ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար «Ինտերն» բավական է «Սան-Սիրոյում» հաղթել չեխական «Վիկտորիային»։