«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2).
«Մի պահ ես ամբողջովին տարվել էի երկրպագուների երգերով։ Ես այն մարզիչն եմ, ում ֆուտբոլիստները այսօր ինչ-որ հիանալի բան արեցին։
Նրանք խաղադաշտում ցույց տվեցին, թե ինչ են ուզում նեապոլիտանացի երկրպագուները, նրանց ցանկությունը՝ դուրս գալ փլեյ-օֆֆ և շարունակել խաղալ այս մրցաշարում»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Նապոլին» 12 միավորով գլխավորում է A խումբը և ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Այաքսը» 3 միավորով երրորդն է:
























































