«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2)։
Կորեացին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Վերջին մի քանի րոպեները դժվար էին, քանի որ երբեք չգիտես, թե ինչ կլինի Չեմպիոնների լիգայում:
Իմ և Հարի Քեյնի արդյունավետ համագործակցության բանաձևը պարզ է. դա պարզապես ծանր աշխատանքի արդյունքն է»,- Սոնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Տոտենհեմը» 7 միավորով գլխավորում է D խումբը: «Այնտրախտը» վերջին տեղում է՝ 4 միավորով։