Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները։
Այս խաղերի արդյունքներով արդեն հայտնի են դարձել փլեյ-օֆֆի 5 մասնակիցներ։ Այդ ակումբներն են․
«Մանչեսթեր Սիթի»
«Ռեալ Մադրիդ»
«Բավարիա»
«Նապոլի»
«Բրյուգե»
Ի դեպ, վերջինս առաջին անգամ իր պատմության մեջ կմասնակցի մրցաշարի 1/8 եզրափակչին։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ են դուրս գալիս 8 խմբերից յուրաքանչյուրից երկուական թիմ։ Ընդհանուր առմամբ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս 16 մասնակիցներ։
























































