ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի B խմբում Լևերկուզենի «Բայերը» ընդունել էր «Պորտուին» և 0-3 հաշվով պարտություն կրեց։
Արդեն 6-րդ րոպեին հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Գալենոն։ Երկրորդ կեսում պորտուագալական թիմը երկու գոլ էլ խփեց՝ 11-մետրանոցներից։
Հիշեցնենք, որ այս խմբի մյուս զույգի խաղում «Ատլետիկոն» և «Բրյուգեն» գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել։
Այս տուրից հետո խմբի առաջատարը «Բրյուգեն» է 10 միավորով, «Պորտուն» 6 միավորով երկրորդն է, «Ատլետիկոն» 4 միավորով՝ երրորդը, իսկ «Բայերը» 3 միավոր ունի և եզրափակում է աղյուսակը։
























































