ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Միլանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման 18-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով Տոմորին հեռացվեց խաղադաշտից։
21-րդ րոպեին միլանյան թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ժորժինյոն՝ բացելով հանդիպման հաշիվը։ 34-րդ րոպեին Օբամեյանգը Մաունթի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը։
Այս խաղից հետո «Չելսին» 7 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 4 միավորով 3-րդ տեղում է։
























































