Առաջին լիգան լուսանկար է հրապարակել՝ նվիրված Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին։
«Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) Գալոյանին ներկայացրել են «Արթուր թագավորի» կերպարով։ Վերջին խաղում կիսապաշտպանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, առաջին լիգայի 13 խաղում Արթուր Գալոյանն ունի 14 միավոր (6+8) «գոլ + փոխանցում» համակարգով։
13 տուրից հետո «Ալանիան» 28 միավորով զբաղեցնում է Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը։