«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ և Sky Sports-ի փորձագետ Փոլ Մերսոնը տպավորված է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (3:2) «Զինագործների» ցուցադրած խաղով:
«Կարծում եմ, որ «Արսենալը» հիանալի խաղաց։ Նրանք շատ լավ սկսեցին, արագ դուրս եկան արգելափակումներից ու խփեցին առաջին գոլը։ «Արսենալի» խաղը ֆենոմենալ էր։ Ես այնքան տպավորված եմ, որ նրանք գլխավորում են առաջնությունը: Նրանք պարզապես պետք է շարունակեն անել այն, ինչ անում են:
Ես, անկեղծ ասած, կարծում էի, որ ավելի դժվար խաղ է լինելու, քան «Տոտենհեմի» հետ, բայց նրանք հաղթահարեցին նաև «Լիվերպուլի» արգելքը։ Ո՞վ գիտի, թե ինչ կարող է լինել։ Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը խաղում է մեծ վստահությամբ։ Նրանք շատ լավ են սկսել, և երկար ճանապարհ ունեն անցնելու։ Նրանք խաղացին երեք մեծ թիմերի հետ, պարտվեցին «Յունայթեդին», բայց հաղթեցին «Տոտենհեմին» և «Լիվերպուլին», այնպես որ ես չեմ կարող բավական բարձր գնահատել այս թիմին, սակայն նրանք դեռ երիտասարդ են»,- Մերսոնի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Արսենալը» 24 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































