Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանության արդյունքները.
«Ես վստահ էի, որ խմբում կհանդիպենք Անգլիային կամ Ֆրանսիային։ Խումբն ինձ համար անցանելի է թվում։ Հանդիպումները հեշտ չեն լինի, բայց պետք է խաղալ: Մենք լավ ենք ճանաչում միմյանց Սաութգեյթի հետ: Մակեդոնացիներից կրած պարտությո՞ւնը։ Դա այն խաղերից էր, որոնք երբեմն պատահում են»,- Մանչինիի խոսքն է մեջբերել Eurosport-ը։
Իտալիայի հավաքականը ընտրական փուլի C խմբում կխաղա Անգլիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հետ։
ՈւԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումները կսկսվեն 2023 թվականի մարտի 23ին։