Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի՝ տարվա լավագույն մարզիկ։
Մադրիդի «Ռեալի» 30-ամյա պաշտպանը ստացել է «Նիկի» մրցանակը, որն անվանվել է ավստրիացի ավտոարշավորդ, Ֆորմուլա-1-ի աշխարհի եռակի չեմպիոն Նիկի Լաուդայի պատվին։
Ալաբան կարիերայում երրորդ անգամ է ճանաչվում Ավստրիայի՝ տարվա լավագույն մարզիկ։ 8 անգամ էլ ճանաչվել է Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ։
«Շատ հպարտ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին։ Մեր երկրում այնքան շատ են հիանալի մարզիկները, որոնցով մենք բոլորս կարող ենք հպարտանալ։ Սա անհավանական պատիվ է»,- Դավիդի խոսքերն է փոխանցում Sporthilfe-ը։
Քվեարկության ընթացքում Ալաբան շրջանցել է Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոններ, լեռնադահուկորդներ Մաթիաս Մայերին և Յոհանես Շտրոլցին։