ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Արգենտինայի հավաքականի իր նախկին թիմակից Սերխիո Ագուերոյի հետ ընկերության մասին, ով նախորդ մրցաշրջանում ավարտեց կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«Իհարկե, ես կարոտում եմ Ագուերոյին. մենք հրաշալի ընկերներ ենք։ Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է։
Ագուերոն միշտ այդպիսին է եղել՝ շատ անկեղծ մարդ, ում մեջ չարություն չկա։ Երբեմն նա բավականին անմեղ է ու միամիտ։ Նա ինքն է դա զգում»,- ասել է Մեսսին Star+-ին տված հարցազրույցում։
Մեսսին ավելի վաղ ասել էր, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունն իր կարիերայում վերջինը կլինի։