«Ինտերի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ սերբ մասնագետ Դեյան Ստանկովիչը։
Get Italian Football News-ի փոխանցմամբ՝ սերբ մասնագետը համարվում է գլխավոր թեկնածուն ներկայիս մարզիչ Սիմոնե Ինձագիի պաշտոնանկության դեպքում։
Ինձագին կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից՝ միլանյան ակումբի վերջին խաղերում վատ արդյունքների պատճառով։ Միլանյան գրանդը պարտվել է վերջին վեց հանդիպումներից չորսում:
2019 թվականից մինչև 2022 թվականի օգոստոսը Ստանկովիչը մարզել է «Ցրվենա Զվեզդան»։