Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել Աստանայում (Ղազախստան) ընթացող ATP մրցաշարի առաջին շրջանում։
Խաչանովը 6:4, 7:6 հաշվով հաղթեց ամերիկացի Մաքսիմ Կրեսսիին։ Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա Չիլիչ-Օտտե զույգի հաղթողի հետ։
Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը ևս հաղթանակով մեկնարկեց Աստանայում ընթացող մրցաշարում։ Առաջին տուրի խաղում աշխարհի 9-րդ ռակետ Ռուբլյովը հանդիպեց սերբ Լասլո Ջերեի հետ, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 76-րդ հորիզոնականը։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 11 րոպե և ավարտվեց Անդրեյի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 6:3: Երկրորդ տուրում Ռուբլյովը կխաղա չինացի Չժան Ժիչենի հետ։
Աստանայում անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 2 մլն եվրո։