Իրանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ալի Դաեիին արգելվել է լքել երկիրը՝ բողոքի ցույցերին աջակցելու պատճառով, տեղեկացնում է Sport1-ը։
Ըստ աղբյուրի՝ նախկին հարձակվողի անձնագիրը առգրավվել է երկիր ժամանելուց հետո։
Ավելի վաղ Դաեին աջակցել էր Իրանի քաղաքացի Մահսա Ամինիի մահվան դեմ բողոքի զանգվածային ցույցերին:
Դաեին 2004-ից 2021 թվականներին եղել է ազգային հավաքականների մակարդակով աշխարհի լավագույն ռմբարկուն (109 գոլ)։ Անցյալ տարի նրա ռեկորդը գերազանցեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։