Ուկրաինան պատրաստվում է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ միասին 2030 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ ներկայացնել։
The Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Պիրենեյան թերակղզու երկրների ղեկավարները պայմանավորվել են խմբերից մեկի հանդիպումներն անցկացնել Ուկրաինայի տարածքում։
Համագործակցության մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը ՈւԵՖԱ-ի համաժողովի ժամանակ։
Ակնկալվում է, որ Ուկրաինայի միացումը Իսպանիայի և Պորտուգալիայի հայտին կարող է զգալիորեն բարելավել այս հայտի հաղթելու հնարավորությունները։