ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատրաստվում է առաջադրվել նոր ժամկետով։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում կայացած Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի 84-րդ համագումարում։
«Այո, ես առաջադրվելու եմ ևս մեկ ժամկետով։ Արդեն ստացել է 55 աջակցության նամակ։ Միակ թեկնածուն ես կլինե՞մ։ Այսօր այդպես է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում ANSA-ն:
ՈւԵՖԱ-ի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։
54-ամյա Չեֆերինը ՈՒԵՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից։ 2019 թվականի փետրվարին Հռոմում կայացած ՈՒԵՖԱ-ի համագումարում նա վերընտրվել է չորս տարի ժամկետով։ ՈւԵՖԱ-ից առաջ նա գլխավորել է Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիան։