Քաթարը մոտ 9 մլրդ դոլար կվաստակի գալիք Աշխարհի առաջնությունն ընդունելուց։ Այս մասին հայտնել է մրցաշարի գործադիր տնօրեն Նասեր ալ Խաթերը։
Նրա խոսքերով՝ մրցաշարից ստացված հասույթը կկազմի մոտ 17 մլրդ դոլար։ Ընդհանուր ենթակառուցվածքային ծախսերը կկազմեն մոտավորապես 8 միլիարդ դոլար, ինչը մոտավորապես նույնն է, ինչ նախորդ Աշխարհի առաջնությունների ծախսերը: Այսպիսով, կազմակերպիչների զուտ շահույթը կկազմի մոտավորապես 9 միլիարդ դոլար։
«Սա նշանակում է, որ մենք կստանանք եկամուտներ, որոնք երկու անգամ ավելի են, քան ծախսերը, և որ Քաթարը կքաղի Աշխարհի առաջնության օգուտները մրցաշարի ընթացքում և դրանից հետո», — ասել է Ալ-Խաթերը:
Գործադիր տնօրենը հավելել է, որ, ըստ հետազոտությունների, Աշխարհի առաջնության հանդիպումները դիտելու է մոտ չորս միլիարդ մարդ։
«Մոտ մեկ միլիոն մարդ կայցելի Քաթար, այդ թվում՝ 12000 լրատվամիջոցների ներկայացուցիչներ», — ասել է նա:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը հինգ քաղաքների ութ մարզադաշտերում։ Քաթարը կդառնա առաջին արաբական երկիրը, որը կընդունի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։