WTA-ն պաշտոնական կայքում հրապարակել է կանանց մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Վարկանիշային աղյուսակի լավագույն 10-ում ընդամենը երկու փոփոխություն է տեղի ունեցել․ էստոնացի Անետ Կոնտավեյտը բարձրացել է երրորդ տեղ՝ շրջանցելով իսպանուհի Պաուլա Բադոսային, իսկ բելառուս Արինա Սոբոլենկոն շրջանցել է ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։ Առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը։
WTA վարկանիշը հոկտեմբերի 3-ի դրությամբ․
🥎 1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — 10180
🥎 2 (2). Օնս Ժաբեր (Թունիս) – 4885
🥎 3 (4). Անետ Կոնտավեիտ (Էստոնիա) — 4010 թ
4 (3). Պաուլա Բադոսա (Իսպանիա) — 3934
5 (6). Արինա Սոբոլենկո (Բելառուս) — 3470
6 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 3447
7 (7). Մարիա Սակկարի (Հունաստան) — 3355
8 (8). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3047
9 (9). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 3025
10 (10). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) — 2930