Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) պաշտոնական կայքում հրապարակել է վարկանիշի թարմացված տարբերակը։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կարլոս Ալկարասը։ Երկրորդ տեղ է տեղափոխվել մեկ այլ իսպանացի Ռաֆայել Նադալը, ով շրջանցել է նորվեգացի Կասպեր Ռուդին։
Վարկանիշային աղյուսակում իր դիրքը պահպանել է Կարեն Խաչանովը՝ 18-րդ։
ATP վարկանիշը հոկտեմբերի 3-ի դրությամբ.
🥎 1․ Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6740
🥎 2 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5810
🥎 3 (2). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 5645
4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 5065
5 (5). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 5040
6 (6). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 4810
7 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 3820
8 (8). Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա) – 3445
9 (9). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) – 3345
10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 3175
…
18 (18). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1990