«Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը շնորհակալություն է հայտնել աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալին՝ պրոֆեսիոնալ կարիերայի վերջին րոպեներին իր կողքին լինելու համար.
«ԱՄՆ Բաց առաջնությունից հետո ես զանգահարեցի նրան, քանի որ սպասում էի՝ նա երբ կավարտի իր ելույթներն այս մրցաշարում: Ես պարզապես ցանկանում էի հայտնել նրան, որ ավարտում եմ կարիերաս: Ուզում էի նրան տեղյակ պահել, նախքան նա ինչ-որ ծրագրեր կկազմի: Ռաֆան ասաց ինձ.«Կանեմ ամեն ինչ՝ քո կողքին լիենլու համար»: Եվ դա, իսկապես, ինձ անհավանական էր թվում»,- ասել է Ֆեդերերը New York Times-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ի գիշերը շվեյցարացին իր վերջին խաղն անցկացրեց պրոֆեսիոնալ կարիերայում: Լեյվերի Գավաթում նա զուգախաղով հանդես եկավ Ռաֆայել Նադալի հետ՝ մրցելով ամերիկացիներ Ֆրենսիս Տիաֆոյի և Ջեք Սոկի դեմ: Հանդիպումն ավարտվեց ամերիկացիների՝ 4:6, 7:6 (7:2), [11:9] հաշվով հաղթանակով: Նրանք ներկայացնում էին աշխարհի հավաքականը: