Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հարցազրույց է տվել իսպանացիների հետ հանդիպումից հետո։
Պորտուգալիան սեփական հարկի տակ պարտվեց Իսպանիային և չկարողացավ գրավել առաջին տեղը իրենց խմբում:
«Առաջին խաղակեսում մենք մի քանի հնարավորություն ստեղծեցինք, իսկ իսպանացիներն ընդհանրապես չունեին: Ընդմիջումից հետո մենք շատ լավ էինք։ Երկրորդ խաղակեսի առաջին տասնհինգ րոպեներին մենք ավելի ու ավելի մեծ ճնշում էինք գործադրում՝ ստեղծելով երկու-երեք գոլային պահ։ Բայց դրանից հետո մենք կորցրինք գնդակը, հետ շարժվեցինք ու դադարեցինք պրեսինգը։ Բայց և այնպես, մեզ հաջողվեց ստեղծել ևս երկու գեղեցիկ պահ։ Սակայն նրանց չհաջողվեց գոլ խփել:
Մենք պետք է խաղանք որոշակի ոճով, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը։ Հանդիպման որոշ հատվածում մեզ հաջողվում էր, բայց հետո դադարեցինք գնդակը պահել։ Իսպանիան վտանգավոր պահեր չստեղծելով, կարողացավ գոլ խփել»,- ասել է Սանթոսը: