Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ:
«Զախարյանը հայկական արմատներ ունի, դրա համար էլ, եթե նա ուզում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, ապա թող խաղա: Դա նրա որոշումն է: Եթե շատ են ուզում Զախարյանին պահել Ռուսաստանի հավաքականում, թող համոզեն:
Ինչպե՞ս է պետք հետ պահել մարդուն: Միայն այնպիսի առաջարկ անելով, որից նա չի կարողանա հրաժարվել: Քաղաքացիության փոփոխությանը պետք է նորմալ վերաբերվել»,-Կանչելսկիսի խոսքերն է փոխանցում bookmaker-ratings-ը: