Ազգերի լիգայում ավարտվել է B դիվիզիոնի 5-րդ տուրի ևս երկու հանդիպում։
4-րդ խմբում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Շվեդիայի ընտրանուն 4:1 հաշվով: Բալկանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Եվս մեկ գոլ խփեց Սաշա Լուկիչը։ Շվեդների կազմում աչքի ընկավ Կլաեսենը։
Սերբիայի հավաքականը վաստակեց 10 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Նորվեգիային։ Շվեդիան 3 միավորով վերջին տեղում է։
2-րդ խմբում Իսրայելը հաղթեց Ալբանիային (2:1) և ապահովեց այս քառյակում առաջին տեղը։ Ալբանիան 1 միավորով խմբում 3-րդն է։