Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Խավյեր Ձանետին խոսել է Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի համեմատությունների մասին։
«Մեսսին կարիք չունի հաղթելու աշխարհի առաջնությունը, որ մեծ ֆուտբոլիստ համարվի, չնայած այդ պարտադրանքը միշտ կա։ Ուղղակի նայեք նրա տպավորիչ ցուցանիշներին։
Իմ մասին էլ էի այդպես մտածում․ գլխավորը ճանապարհն է, որ մարդ անցել է, որ հասնի որոշակի մակարդակի՝ ամեն ինչ տալով։
Դուք միշտ համեմատում եք Մարադոնային ու Մեսսիին, իսկ ես ասում եմ, որ մենք՝ արգենտինացիներս՝ պետք է հպարտանանք, որ երկու նման խաղացող ենք ունեցել»,- Ձանետիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։