Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել ազգային հավաքականի դեբյուտանտների` Տիագո Ալմադայի ու Էնցո Ֆերնանդեսի մասին։
Երկու ֆուտբոլիստներն էլ գործում են կիսապաշտպանությունում: Երեկ նրանք օգնել են Արգենտինայի հավաքականին հաղթել Հոնդուրասի թիմին (3:0):
«Ես այս տղաներին վաղուց եմ տեսել գործողության մեջ: Նրանք այն տղաներն են, որոնց մենք արդեն ճանաչում ենք, նրանք մարզվել են մեզ հետ ավելի վաղ։
Տիագոն շատ արագ խաղացող է, նա գիտի, թե ինչպես պետք է հաղթել: Նա ոչնչից չի վախենում։ Ինչ վերաբերում է Էնցոյին, նա ուժեղ բնավորությամբ խաղացող է, խելացի է։ Նրանք տպավորիչ խաղացողներ են»,- ասել է Մեսսին TyC Sports-ին տված հարցազրույցում: