«Մանչեսթեր Յունայթեդի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան ձախ ոտքի վմասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում (1-1):
Վնասվածքի պատճառով դարպասապահը խաղի 60-րդ րոպեին հարկադրված էր փոխարինում խնդրել: Առաջիկայում իսպանացին բուժզննում կանցնի: Ինչպես հայտնում է A Bola-ն՝ վնասվածքի պատճառով դարպասապահը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը:
Հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 20-ին:
«Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրած 8 տուրերում ընդամենը 9 միավոր է հավաքել ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: «Լիվերպուլը» 24 միավորով առաջատարն է: