Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հունգարիայից կրած պարտության մասին։
«Սա մեզ համար բացահայտում էր։ Ավելի լավ է հիմա, քան աշխարհի առաջնությունում:
Առաջին խաղակեսում մենք շատ վատ խաղացինք։ Ակտիվ չէինք գործում, վստահ չէինք մեր վրա և շատ պարզ սխալներ թույլ տվեցինք։
Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, բայց չկարողացանք բավարար գոլային պահեր ստեղծել»,- Ֆլիկի խոսքն է մեջբերել Bild-ը։