Բոսնիա և Հերցեգովինայի և Չեռնոգորիայի հավաքականները Ազգերի լիգայի B լիգայի 3 խմբում պայքարում էին առաջին տեղի համար։
Տանտերերն ավելի ուժեղ գտնվեցին ու հաղթեցին 1։0 հաշվով։ Աչքի ընկավ Էրմեդին Դեմիրովիչը՝ Էդին Ջեկոյի փոխանցումից հետո։
Բոսնիա և Հերցեգովինան անհասանելի դարձավ մրցակիցների համար և հանդես կգա A լիգայում։
Խմբի մյուս խաղում Ֆինլանդիան և Ռումինիան չպարզեցին հաղթողին՝ 1-1։
Բուլղարիայի հավաքականը Ազգերի լիգայի խաղում հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն։ Սեպտեմբերի 23-ին Ռազգրադում կայացավ C լիգայի 4-րդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը և ավարտվեց 5:1 հաշվով՝ հօգուտ բուլղարացիների։
Մեկական գոլի հեղինակ են դարձել Վալենտին Անտովը, Կիրիլ Դեսպոդովը, Ռադոսլավ Կիրիլովը, Իլյան Ստաֆանովը և Մարին Պետկովը։ Ջիբրալթարի կազմում աչքի ընկավ Ռոյ Չիպոլինան:
Բուլղարիան 6 միավորով 4-րդ խմբում երրորդն է, իսկ Ջիբրալթարը 1 միավորով չորրորդն է: