Հինգշաբթի երեկոյան Բելգիայի հավաքականը Ազգերի լիգայի հինգերորդ տուրում 2։1 հաշվով հաղթեց Ուելսին։
Բելգիացիների կազմում գոլերից մեկը խփեց կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Նա խոսել է այդ հանդիպման մասին։
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ միջազգային կարիերայիս խաղերի կեսում ես խաղացել եմ Ուելսի դեմ: Ես չգիտեմ ինչու է այդպես։ Դա արդեն մի քիչ ձանձրալի է: Կարծում եմ՝ արդեն 12 անգամ խաղացել եմ նրանց դեմ»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Բելգիայի հավաքականը Ազգերի լիգայի վերջին տուրից առաջ երեք միավորով հետ է Նիդեռլանդներից։ Թիմերը կհանդիպեն կիրակի օրը՝ սեպտեմբերի 25-ին: