Grand Slam-ի մրցումների 21-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է այն, որ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ավարտում է կարիերան: 41-ամյա Ֆեդերերն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա մեծ սպորտից Լեյվերի Գավաթից հետո: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ֆեդերերն իր հրաժեշտի խաղը կանցկացնի՝ մրցելով զուգախաղում. նրա թիմակիցն իսպանացի Ռաֆայել Նադալն է:
«Ժամանակաշրջանի ավա՞րտ. դա իսկապես այդպես է: Ցավալի պահ է թենիսի և ամբողջ սպորտի համար առհասարակ, երբ ստիպված ես հրաժեշտ տալ լավագույններից մեկին:
Այն, թե նա ինչպես էր գործում կորտում և դրա սահմաններից դուրս, իրեն մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում: Նա արժանի էր դրան, քանի որ կատարյալ էր կորտում և դրանից դուրս՝ ինչպես իր կարիերայի և գրանցած արդյունքների , այնպես մարդկային տեսանկյունից:
Իր մեծությունը կապրի հավերժ»,- Ջոկովիչի խոսքերն էփոխանցում Eurosport-ը: