«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքի բացասական կողմերի մասին։
«Մարդիկ վստահ են, որ ֆուտբոլիստների կյանքում հատուկ դժվարություններ չկան, բայց դա այդպես չէ։ Մենք այն իրավունքները չունենք, որ ունեն մյուս մարդիկ։ Ֆուտբոլիստը չպետք է արձագանքի, երբ փողոցում ինչ-որ մեկը փորձում է նրան վիրավորել։ Պարտությունից կամ կոպիտ սխալից հետո տնից դուրս գալն անհնարին է։ Պետք է հասկանալ, որ սա աշխատանք է։
Անարդար է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 15 տարվա աշխատանքից հետո չես կարող պատասխանել վիրավորանքներին։ Դա հարգանքի հարց է։ Կյանքի այս փուլում ես մտադիր չեմ տանել դա»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում ESPN-ն։