Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը, որը հիմա հանդես է գալիս «Լոս-Անջելեսում», խոսել է MLS-ում ադապտացիայի մասին։
«Ինձ դուր է գալիս այստեղ խաղալը։ Մթնոլորտն անհավանական է, բոլորը երկրպագում են թիմին։ Ավելի չեմ կարող խնդրել, քան սա է։ Երկրպագուներն այնպես արեցին, որ ես ինձ միանգամից տանը զգամ։ Լավ տպավորություններ ունեմ MLS-ից, հուսամ՝ դա ինձ ավելի մեծ վստահություն կտա Ուելսի խաղերից առաջ։ Ավելի ուժեղ եմ դառնում։
Երբ կանոնավոր խաղում ես, քեզ ավելի սուր ու ավելի լավն ես զգում խաղադաշտում։ Անձամբ ինձ համար խաղալն օգտակար է։ Ես այնտեղ եմ, որտեղ պիտի լինեմ»,- Բեյլի խոսքերն է փոխանցում The Sun-ը։