Ռուս թենիսիստուհի Լյուդմիլա Սամսոնովան Տոկիոյում ընթացող WTA մրցաշարում հաղթել է ղազախ Ելենա Ռիբակինային։
Սամսոնովան երկու սեթում հաղթել է մրցակցին՝ 6:2, 6:4: Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե։ Մրցաշարի երկրորդ տուրում ռուսաստանցին կխաղա չինացի Սինյու Վանգի հետ։
Իսպանացի թենիսիստուհի Գարբինե Մուգուրուսան դուրս է եկել Տոկիոյի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում նա 6:4, 6:2 հաշվով հաղթեց հույն Դեսպինա Պապամիխայլին:
Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե։ 1/4 եզրափակիչում Մուգուրուսան կհանդիպի կա՛մ չինուհի Սինյու Վանգին, կա՛մ Լյուդմիլա Սամսոնովայի հետ։
Կարոլին Գարսիան ևս ավարտեց իր ելույթները Տոկիոյի թենիսի մրցաշարում։ 2-րդ տուրում ֆրանսուհին պարտվել է չինացի Չժան Շուային՝ 4:6, 7:6 (7:5), 7:6 (7:5) հաշվով։
Տոկիոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 757900 դոլար։