Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին է հանձնել Camino Real մրցանակը (երկրի իմիջի ամրապնդման համար): Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցերում.
«Շնորհակալություն, ձերդ մեծություն, ձեր ներկայության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին և Խորհրդատվական խորհրդի անդամներին, Ֆրանկլինի ինստիտուտի գիտական խորհրդի տնօրենին և անդամներին, ընտրող հանձնաժողովին, ովքեր որոշեցին ինձ մրցանակ շնորհել:
Հուսով եմ, որ կշարունակեմ մնալ իսպանական արժեքների մարմնավորումը՝ միշտ հավատարիմ մնալով իմ բալեարյան և մալյորկյան ծագմանը:
Մեծ պատիվ և մեծ ուրախություն է ստանալ «Կամինո Ռեալ» մրցանակը, որն ունի ուժեղ պատմական ենթատեքստ և ճանաչում է իմ աշխատանքը թենիսի աշխարհում, ինչպես նաև իմ կիրքը սպորտի նկատմամբ, որը համատեղում է և՛ աշխատանքը, և՛ կիրքը»,- գրել է Նադալը։