ՈՒԵՖԱ-ն տուգանել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պավելկոն։
«Ռուսների հիստերիկ նոպան՝ կապված Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ չնչին ուշադրության անգամ արժանի չէ, քանի որ ՈՒԵՖԱ-ն արդեն վաղուց դիտարկել է նրանց անխոհեմ բողոքը։ Իհարկե, որակազրկման մասին ոչ մի որոշում չկա ու չէր կարող լինել։ Եղել է զգուաշցում և չնչին տուգանք, որը Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան պատիվ ունի վճարելու»,- գրել է Պավելկոն։
Հաղորդվում էր, որ ՌՖՄ-ն պահանջել է որակազրկել Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՌՖՄ-ն դիմել է ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ նրա արտահայտությունների պատճառով՝ մեղադրելով նրան ռուսների հանդեպ խտրականության և ոչ չեզոք քաղաքական դիրքորոշման մեջ։