Խորվաթիայի հավաքականի բժիշկը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է շարունակել ելույթները ազգային հավաքականում մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։
«Ես պլանավորում էի հեռանալ, երբ Լուկան և ավագ սերնդի խաղացողները հրաժեշտ տան ազգային թիմին:
Այնուամենայնիվ, Մոդրիչը որոշեց մնալ մինչև Եվրո 2024-ը, և ինձ համար դժվար կլինի սպասել դրան»,- բժիշկի խոսքերն է մեջբերում Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է 152 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։ Ռուսաստանում կայացած 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում նա օգնեց իր թիմին նվաճել արծաթե մեդալներ, իսկ ինքը՝ Լուկան, ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։