Հայտնի են դարձել Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի մասնակիցները։
Մրցաշարի փլեյ-օֆֆում Իտալիան կհանդիպի ԱՄՆ-ի, Գերմանիան՝ Կանադայի հետ։ Մյուս հանդիպումնեում Ավստրալիան կմրցի Նիդեռլանդների, Խորվաթիան՝ Իսպանիայի հետ։
Փլեյ-օֆֆը կանցկացվի Մալագայում նոյեմբերի 22-27-ը։ Սա մրցաշարի 11-րդ խաղարկությունն է։
Մրցաշարի գործող չեմպիոնը Ռուսաստանի հավաքականն է, որը եզրափակչում հաղթել էր Խորվաթիային։