Մադրիդի «Ռեալն» ուզում է ռեստավրացված «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ցուցադրական թենիսի խաղ կազմակերպել Ռաֆայել Նադալի ու Ռոջեր Ֆեդերերի միջև։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Ավելի վաղ՝ Լեյվերի Գավաթից հետո Ֆեդերերը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
Նադալն ու Ֆեդերերը տարբեր մրցաշարերում իրար հանդիպել են 40 անգամ, իսպանացին հաղթել է 40, իսկ շվեյցարացին՝ 16 անգամ։
Սպասվում է, որ «Ռեալի» տնային մարզադաշտի վերակառուցումը կավարտվի 2023-ի ամռանը։