Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի երիտասարդ հարձակվող Բուկայո Սակայի հետ, հաղորդում է Sky Sports-ը:
18-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև` «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»:
Լոնդոնյան ակումբը մտադիր է բարելաված պայմաններով պայմանագիր առաջարկել Սակային`հարձակվողին թիմում պահելու համար:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Սական մասնակցել է 16 հանդիպման: