«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան վստահ է, որ վերահսկիչ բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ բանակցությունները չեն ազդում ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքների վրա:
Ձմեռային դադարից հետո հռոմեացիները Ա Սերիայում անցկացրած 9 խաղում 5 պարտություն են կրել:
«Ռոման» շարունակում է պահպանել հաջողության հասնելու հնարավորությունը: Սեփականատերերի փոփոխության վերաբերյալ բանակցությունները որևէ ազդեցություն չեն ունենում թիմի արդյունքների վրա», — մեջբերում է ամերիկացի գործարարի խոսքերը Il Messaggero-ն: