Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի եղբայրն ու գործակալը՝ Ռենեն, խոսել է 2020-ի Օլիմպիական խաղերին ու ԱԱ-2022-ին Իսպանիայի հավաքականի ավագի հավանական մասնակցության մասին:
«Սերխիոն դեռ չի մտածել Օլիմպիադայում խաղալու մասին: Բայց հարցրեք ցանկացած խաղացողի՝ ուզո՞ւմ է արդյոք մասնակցել Օլիմպիական խաղերի…
Դրա համար էլ ես խաբած կլինեմ, եթե ասեմ «Ոչ»:
Տեսնենք՝ ինչպես կստացվի: Դա շատ բաներից է կախված, ոչ միայն ցանկությունից, այլ նաև օրացույցին:
Նրան հաջողվեց գերազանցել Կասիլյասի ռեկորդը, ինչն անհավատալի էր, սակայն դառը զգացում մնաց Նորվեգիայի հետ խաղի ոչ-ոքիից: Իմանալով Սերխիոյին՝ նա կձգտի երկարաձգել իր կարիերան մինչև այն պահը, քանի դեռ իր մարմինը դիմանում է:
Կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ ԱԱ-2022-ին, բայց անհրաժեշտ է պահպանել մակարդակը, զգույշ վերաբերվել վնասվածքներին ու վստահել տեխնիկական մասնագետներին: Շատ դժվար է ֆուտբոլի բարձր մակարդակը պահելը», — Ռենեի խոսքերն է մեջբերել Cope-ն: