Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Ռոջեր Ֆեդերերի՝ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշումը։
«Ռոջեր, իմ սիրելի ընկեր և մրցակից: Ես հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա:
Սա տխուր օր է անձամբ ինձ և ամբողջ թենիսի համար»,- գրել է Նադալն իր սոցիալական ցանցերում։
«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն Ֆեդերերը հայտարարել է, որ Լեյվերի գավաթից հետո կավարտի կարիերան։